Տաշքենդում մայիսի 1 -14 –ը տեղի կունենա բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը: Նման խոշոր ստուգատես առաջին անգամ կհյուրընկալի Ուզբեկստանը: Մրցումները նախատեսված է անցկացնել 7000 նստելատեղ ունեցող Humo Arena-ում :
Միջոցառման հաղթողները կստանան 200, արծաթե մեդալակիրները՝ 100, իսկ բրոնզե մրցանակակիրները ՝ 50 հազար ԱՄՆ դոլար:
IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովն ընդգծել է, որ Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությունը նվիրված է լինելու նշանավոր բռնցքամարտիկներին: Նպատակն է հիշել նրանց, ովքեր նախկինում հաղթանակներ են տոնել ու բարձրացել պատվո պատվանդան: Սերունդների շարունակականությունը մեծ նշանակություն ունի ապագայի համար։
Տաշքենդի ռինգում հանդես կգան նաև Հայաստանի կաշվե ձեռնոցի վարպետները: Նրանք, հավաքականի գլխավոր մարզիչ, փորձառու Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ, այսօրվանից ուսումնամարզական հավաք են սկսում Ծաղկաձորում:
Այնուհետև, ապրիլի 16 –ից հետո, մեր թիմը կմեկնի Ղազախստան և նախապատրաստությունը կշարունակի Շոտլանդիայի, Մարոկոյի, Հունաստանի և Սերբիայի բռնցքամարտիկների հետ: